Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


«Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի խնդրի շուրջ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության հարցերը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման» - ասել է Պեսկոովը:


Նրա խոսքով՝ «խորհրդակցության մասնակիցները նաև կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկա վիճակի մասին»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/75027