Գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Այդ մասին հայտնել է Արցախի նախաֆագի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
"Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը` խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։
Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան։ Զոհեր ու վիրավորներ չկան", - ասված է հայտարարության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/74778