Տաս զինծառայող ողջ է. ՊԲ-ն սխալ անուններ է հրապարակել

Հոկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակներում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Այդ մասին հայտնում են ՊԲ-ի մամուլի ծառայությունից:


«Մասնավորապես նշված ցուցակներում ներառված են եղել Արթուր Արամայիսի Առաքելյանի, Հակոբ Խաչատուրի Հակոբյանի, Զարզանդ Հովհաննեսի Բարսեղյանի, Վահրամ Վաչագանի Հովհաննիսյաննի, Գևորգ Մանվելի Մանուկյանի, Արմեն Զավենի Ամիրջանյանի, Իշխան Ռաֆիկի Ասլանյանի, Միսակ Հակոբի Սաֆարյանի, Հայկ Արարատի Հակոբյանի և Արթուր Նորիկի Մինասյանի անունները, ովքեր ինչպես պարզվել է ողջ են:


Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը», - ասված է հայտարարության մեջ:


Այդ օրերին Պաշտպանության բանակը հրապարակել էր հարյուրից ավել զոհված զինծառայողների անունները:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/74777