ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Այդ մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
"Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են", - ասված է նրա հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին, որի վերաբերյալ հայտարարություն էր արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/74585