ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ: Այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին»,- գրել է Նաղդալյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/74458