ԲՀԿ-ական պատգամավորների աշխատավարձը կփոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամին

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի խմբակցության բոլոր պատգամավորների այս ամսվա աշխատավարձը փոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին։

Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը գրել է. "Միայն միասնաբար՝ մեկ բռունցք դարձած մենք կարող ենք հաղթել թշնամուն և այս գործընթացում կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը: Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի ժողովուրդներին և հայոց բանակին":



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/74424