Ղրղըզստանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի կառավարությանը:
«Հանրապետությունում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակի պատճառով մեր ներկայացուցիչները չեն կարողանա մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Երևանում»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/74422