ԼՂ-ի դեմ զինյալների տեղակայումը կհանդիպի ԱՄՆ-ի պատասխանին. Բրեդ Շերման

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ խոսել է այն մասին, որ Թուրքիան հավաքագրում և Արցախի ու Ադրբեջանի շփման գծում տեղակայում է ջիհադիստական խմբերի ահաբեկիչների Սիրիայից:


«Ես կոչ եմ արել ԱՄՆ պետքարտուղարությանը շարունակել Թուրքիային հասցնել այն, որ տարածաշրջանում զինյալների տեղակայումն անընդունելի է և կհանդիպի ԱՄՆ-ի պատասխանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/74387