Ադրբեջանը ստում է, որ արդարացնի իր կողմից խաղաղ բնակավայրերի ռմբակոծումները. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Ադրբեջանի այն հայտարարությանը, որ հոկտեմբերի 6-ին իբրև հրթիռակոծման է ենթարկվել Եվլախի շրջանով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը: 


Նա հիշեցրել է, որ այդ տեղեկատվության հերքմամբ արդեն իսկ հանդես է եկել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:


"Սա ադրբեջանական կողմի հերթական սուտն է, որը նախևառաջ նպատակ է հետապնդում արդարացնելու իր կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի շարունակական ռմբակոծումները:


Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքի նման գործելաոճը դատապարտելի է: Զավեշտալի է, որ մտացածին ահաբեկչական գործողութան մասին խոսում է մի երկիր, որը, հատկապես վերջին շրջանում, ամեն ինչ արել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսակետից կարևորություն ունեցող այս տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ ներմուծելու ուղղությամբ",- ընդգծել է Նաղդալյանը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/74378