Իրանը դադարեցրել Է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (CAO) կիրակի օրը հայտարարել է Իրանից Թուրքիա բոլոր ներքին ավիաընկերությունների եւ Turkish Airlines-ի չվերթները չեղյալ հայտարարելու մասին մինչեւ հետագա ծանուցումը:


Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Նշվում է, որ դեպի Թուրքիա իրանական ավիաընկերությունների թռիչքների վերսկսումից ընդամենը մի քանի օր անց այդ երթուղով թռիչքները կրկին դադարեցվել են, հավելել են CAO-ում:


Իրանից Թուրքիա թռիչքների դադարեցման որոշումը կապված է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի հետ։


Ներկայում երկու կողմերի ավիաընկերությունները կարող են իրականացնել միայն Իրանի եւ Թուրքիայի քաղաքացիների «տարհանման» չվերթներ COVID-19-ի աճող տարածման պատճառով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/74226