Ստեփանակերտը խոստանում է համարժեք պատասխան ադրբեջանական հարվածներին

Հայկական կողմը համարժեք պատասխան կտա, որի ողջ պատասխանատվությունը կրելու է Ալիևի ընտանիքը։


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։


Ավելի վաղ ադրբեջանական զինուժը հարվածներ էր հասցրել Ստեփանակերտին։ Արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։


Հաղորդվում էր խաղաղ բնակիչների շրջանում վիրավորների մասին, տուժել է նաեւ փրկարարական ծառայությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/74068