Մառնեուլիում և Դմանիսիում անհայտ անձինք կտրել են օպտիկամանրաթելային մալուխները, որոնք բացի տեղական բնակչությունից, ինտերնետ են տրամադրում նաև Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:
Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջազգային նշանակության օպտիկամանրաթելային մալուխների վնասման վերաբերյալ:
«Երկու դեպքում էլ համապատասխան ծառայություններն արագ արձագանքեցին: Այս պահին խնդիրը վերացվել է, և ինտերնետի մատակարարումն անխափան է», - հայտնում է գերատեսչությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/74063