Կիևը ղարաբաղյան հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական օգնություն չի տրամադրի: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
«Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից ոևէ մեկին: Իսկ բժշկական օգնություն` չափազանց շատ հորինող պատգամավորների համար դեղահաբեր, պետք է փնտրել ամբողջ երկրով...», - գրել է Ավակովը
VERELQ-ը հիշեցնում է, որ Ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Ուկրաինան Ադրբեջանին ռազմական օգնություն կտրամադրի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/74061