Ադրբեջանի կողմից Արցախի զինված ուժերի դեմ սանձազերծած մարտերին Մերձավոր Արեւելքից վարձկանների մասնակցության նոր ապացույցներ են ի հայտ եկել: Այդ մասին հոկտեմբերի 2-ին, հայտարարել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը:
Նրա խոսքով՝ մարտերի ընթացքում հայ զինվորականները սպանված ադրբեջանցի սպայի մոտ հայտնաբերել են իսրայելական բանակային Tadiran կապի միջոց։ «Խոսակցությունների վերծանումը թույլ է տվել պարզել, որ հակառակորդի մարտական գործողությունների ղեկավարումը, առանձին ուղղություններով անհրաժեշտ համակարգումն իրականացվել է արաբերեն լեզվով», - ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/74022