Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում հայտված հակառակորդի 4 անօդաչու թռչող սարքերն էլ ոչնչացվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չորրորդն էլ ոչնչացվեց:
Հանդարտ, վստահ եւ դուխով: Հաղթելու ենք»,- գրել է վարչապետը։
Ավելի վաղ վարչապետը տեղեկացրել էր, որ Կոտայքում եւ Գեղարքունիքում 4 անօդաչու թռչող է հայտնվել, որից ոչնչացվել էր 3-ը. ընթանում էր 4-րդի տեղորոշման գործընթացը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/73994