Ֆրանսիան ունի տեղեկատվություն այն մասին, որ Սիրիայից գրոհայիններ են տեղափոխվել Ղարաբաղ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է ՌԻԱ Նովոստին:
"Իրավիճակը Ղարաբաղում բարդ է... Ես ցանկանում եմ հստակ հայտարարել. մենք ունենք տեղեկատվություն, որը հստակ վկայում է այն մասին, որ ջիխադիստական խմբավորումների գրոհայինները լքել են Սիրիայի թատերաբեմը, որպեսզի միանան ռազմական գործողություններին Ղարաբաղում",- ասել է նա:
Մակրոնն ընդգծել է, որ սա "շատ լուրջ ու նոր գործոն է": "Մենք կքննարկենք այն, այդ թվում և այստեղ՝ Բրյուսելում",- հավելել է Ֆրանսիայի առաջնորդը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/73977