«Եզդիները հայ ժողովրդի կողքին են». Ազիզ Թամոյանը ժամանել է Ստեփանակերտ

Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը ժամանել է Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։


Թամոյանը Արցախի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է. «եզդիները հայ ժողովրդի կողքին են»:


Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է, որ «համատեղ ջանքերով մեզ կրկին կհաջողվի չեզոքացնել արտաքին սպառնալիքները»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/73940