Գախարիան պատրաստ է անցկացնել հակամարտող կողմերի հանդիպումը Թբիլիսիում

Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական առճակատման արդյունքում ստեղծվել է ծանր իրավիճակ, կան մեծ թվով զոհեր և, ցավոք, մինչ այժմ հնարավոր չէ ռազմական գործողությունների դադարեցում և երկխոսության վերսկսում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:


Նրա խոսքով, բոլորն էլ հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը խիստ բացասական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա: «Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին, առավելագույնս օգտվել իրենց հնարավորությունները, էսկալացիայի դադարեցման և երկխոսությունը վերսկսելու համար», - ասել է նա:


Գախարիան ընդգծել է, որ Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ:


«Պատմականորեն, Վրաստանում բնակվող մեր ադրբեջանցի և հայ քաղաքացիները միշտ մեծ դեր են խաղացել մեր երկրի, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանի զարգացման և ամրապնդման գործում: Միևնույն ժամանակ, նրանց խաղաղ գոյակցությունը լավ օրինակ է այն բանի, որ վրացիները, հայերն ու ադրբեջանցիները ներուժ ունեն ամբողջ Հարավային Կովկասը դարձնել խաղաղության և զարգացման տարածք», - ասել է նա:


«Մեր ընդհանուր շահն է, հնարավորինս արագ խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Վրաստանը պատրաստ է աջակցել այս գործընթացին ամեն կերպ, այդ թվում` Թբիլիսիում հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպումը հյուրընկալելու համար»,- ասել է Գիորգի Գախարիան:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/73857