Մարտակերտի ռմբակոծության հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել. նախագահի խոսնակ

Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Այս մասին գրում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:


«Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին»,- գրել է Պողոսյանը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/73853