ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու, այդ երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակը շտապ դեէսկալացիայի կարիք ունի:
Նա հայտարարել է, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ:
«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսմամբ և կոչ եմ անում անհապաղ թուլացնել լարվածությունը, վերականգնել հրադադարի ռեժիմը եւ վերսկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունները»,- ասել է Բայդենը կիրակնօրյա հայտարարության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/73601