ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, որպեսզի կոչ անի նրանց անհապաղ դադարեցնել կրակը։ Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
ՏԱՍՍ հաղորդմամբ, նա նշել է, որ Գուտերեշը ակտիվորեն կոչ է անում երկու կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և անհապաղ վերադառնալ բանակցություններին
«Նա կխոսի ինչպես Ադրբեջանի նախագահի (Իլհամ Ալիեւի), այնպես էլ Հայաստանի վարչապետի (Նիկոլ Փաշինյանի) հետ»,- ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/73564