ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա՝ իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3։ Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։
Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/73560