«Ավրորայի» երախտագիտության ու գթասրտության ներքին ուղերձը համամարդկային է. նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը:


Նախագահի ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության 5-ամյակը։ «Ավրորայի» երախտագիտության ու գթասրտության ներքին ուղերձը, որը հնչում է Հայաստանում, իր էությամբ համամարդկային է:


Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ավրորայի» կնքահայրերին՝ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին, ովքեր իրենց այս մարդասիրական ձեռնարկով փաստում են, որ, ինչպես ֆրանսիացի գիտնական, բառարանագիր Պիեռ Բուաստն էր ասում.«Մաքուր խղճի մեկ ձայնն ավելի հաճելի է փառքի հարյուր ձայնից»...


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Սա երախտագիտություն է մարդու հանդեպ՝ անկախ ազգությունից, կրոնից, մաշկի գույնից, որովհետև նրանք, ովքեր փրկում էին իմ հայրենակիցներին, բնավ չէին մտածում, որ այդ մարդիկ այլ հավատքի ու դավանանքի, այլ ազգի ներկայացուցիչ են: «Ավրորան» վկայությունն է այն բանի, որ մարդասիրությունը ոչ միայն սահման չունի, այլեւ նրա առջեւ չի կարող որեւէ փակ դուռ լինել: Մարդասիրությունը կարող է դռներ բանալ թե ամենադաժան մարդու մեջ եւ թե ամենադաժան երկրում: Հենց այդպիսի առաքելություն են ծրագրավորել Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը «Ավրորայի» գաղտնաբառերի միջոցով։ Այդ գաղտնաբառերը հասկանալի են բոլոր լեզուներով, հնչում են բոլոր նրանց համար , ում համար մարդասիրությունն արժեք է, ում համար գթասրտությունն ապրելակերպ է։


«Ավրորան» նաև ինքնատիպ այցեքարտ է Հայաստանի ու հայ ժողովրդի մասին։ Այն հենվում է մեր պատմության վրա, սակայն միտված է ապագային։ «Ավրորա» նախաձեռնության հեղինակները ինչ-որ առումով եկել են ապագայից՝ մեզ հայտնելու, որ ինչպես երեկ, վաղը ևս մարդասիրությունը և գթասրտությունը մնալու են մարդկության առաջ շարժող ուժը, որ հիշողությունն անցյալի մասին է, սակայն այն չի կարող մնալ անցյալում։ Որովհետև ապագան հենվում է ինչպես ներկայի, այնպես էլ անցյալի վրա։


2008 թվականին ամերիկահայ ռեժիսոր և գրող, Հայոց ցեղասպանության վերապրող իննսունհինգամյա Մայքլ Հակոբ Հակոբյանը թողարկեց «Երբ Եփրատը կարմիր է դառնում» իր յոթանասուներորդ ֆիլմը: Նա ծնվել էր 1913 թվականին, Խարբերդում, սակայն նա մահացավ իր հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ամերիկյան Կալիֆոռնիայում:


Մայքլ Հակոբ Հակոբյանը Ամերիկայում էր հայտնվել իր կամքից անկախ՝ 1915 թվականին փրկվելով թուրքական յաթաղանից: Հետագայում, արդեն որպես կինոռեժիսոր, նա երկու Emmy մրցանակներ է ստացել Հայոց ցեղասպանության վկաների մասին The Forgotten Genocide ֆիլմի համար, որն առաջին լիամետրաժ ֆիլմն էր Եղեռնի թեմայով, և ներառում էր Հակոբյանի քսան տարվա տքնաջան աշխատանքը։ 1979 թվականին հիմնել է Հայկական ֆիլմերի հիմնադրամը, որը հավաքագրում է Եղեռնի զոհերի վավերագրական պատմությունները։


Մայքլ Հակոբ Հակոբյանը մեկն է իմ այն հայրենակիցներից, որոնք փրկվել են բռնությունից ու մարդկային կյանքի հանդեպ ոտնձգությունից, փրկվել են այլոց գթասրտության շնորհիվ:


Մայքլ Հակոբ Հակոբյանը 1915-ի նախճիրից փրկվել էր մղձավանջային խավարին հաջորդած ավրորայի՝ արշալույսի շնորհիվ: Արշալույսը գթասրտությունն էր, մեծահոգությունը, հերոսությունն այն մարդկանց, ովքեր օգնության և փրկության ձեռք մեկնեցին ցեղասպանությունից հազիվ փրկված իմ հայրենակիցներին, պատսպարեցին, խնամեցին նրանց, հոգ տարան նրանց մասին:


Աշխարհն այսօր էլ գթասրտության կարիք ունի: Աշխարհում ապրում են տարբեր ազգությունների մարդիկ։ Արագ զարգացող աշխարհում, որն առաջ է ընթանում տեխնոլոգիական հսկայական քայլերով։ Այդ ամենով հանդերձ՝ չի փոխվում մարդկային արյան գույնը. այն բոլորիս մոտ նույն՝ կարմիր գույնի է:


Ամուր պահենք մեր կամքը, բայց թող երբեք չկարծրանան մեր սրտերը»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/73370

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel

alexistogel