ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է:
Ինչպես հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է լինելու «Կապուստին Յար» զորավարժարանում այսօր անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական փուլին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/73354