Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային վարակի 374 նոր դեպք, 240 առողջացում և երեք մահ: Բացասական թեստերի քանակը 3539 է: Դրական է ախտորոշվել կատարված թեստերի 9,5 տոկոսը:
Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը երկրում հետևյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 48251
Առողջացածներ - 43266
Փաստացի բուժվողներ - 3748
Ընդհանուր թեստեր - 272235
Մահվան ելքեր - 945
Մահվան ելքեր այլ պատճառով – 292
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 61 (կին), 70 (կին) և 85 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/73277