Հայաստանի պատերազմը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ է. Սասուն Միքայելյան

Հայաստանի պատերազմն այսօր ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ է: Դրա համար պետք է զգույշ լինենք և շահերի համադրամն պարագայում Ռուսաստանը պետք է օգնի Հայաստանին: Այդ մասին այսօր «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:


Ստեղծված բարդ աշխարհաքաղաքական պայմաններում նա խոսլ է խելոք ու հեռատես արտաքին քաղաքականություն վարելու կարևորության մասին: «Այս խոշոր պետությունների մեջ մենք պետք է խելոք լինենք, վարենք ճիշտ քաղաքականություն: Սա նրա համար, որ նորից չընկնենք նույն օրին, երբ զենքը ռուսները տվին թուրքերին, դուրս եկան, 1,5 միլիոն ժողովուրդ սպանվեցին»,- ասել է Միքայեյանը:


Նա նաև խոսել է պատերազմի հավանականության մասին՝ նշելով, որ 1990 թվականից մինչեւ այսօր նա տեսնում է այդ վտանգը: «Մեր ժողովուրդն ասում է`Քառօրյա պատերազմ, Տավուշի դեպքեր, դիվերսոն հարցակումներ... Պատերազմը չի ավարտվել, հարգելի ժողովուրդ: Պատերազմը սկսել է 90-ականներից, մինչեւ հիմա գնում է: Բերեք չտարանջատենք այս դեպքերը»,- ասաց ԵԿՄ նախագահը:


ԵԿՄ նախագահը անդրադարձել է նաեւ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, ըստ որի՝ բանակցությունները Արցախի հարցի շուրջ տապալված են հայկական կողմի պատճառով:


«Դուք երբեւէ լսե՞լ եք, որ Ադրբեջանի ղեկավարը բանակցության մասին որեւէ բան ասի: Ե՞րբ էր նա սկսել, որ հիմա էլ տապալվել է: Նույնիսկ իրա քարտուղարուհու մակարդակով ոչ ոք չի ասել, որ պետք է գնանք բանակցության», - ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի դիմակայելու Բաքվի առավելապաշտական ձգտումներին:


Նա հայտարարել է, որ Հայաստանը միշտ բանակցությունների կողմնակից է, որն իր համոզմամբ, շատ ճիշտ է: Միքայելյանն աստեղ հիշել է Տիգրան Մեծի խոսքը. «Մենք պետք է շտապենք, բայց`դանդաղ»: «Հիմա մենք պետք է խաղաղություն գոռանք, բայց պատրաստ լինենք խաղաղության: Եթե դու պատրաստ չես խաղաղության, խաղաղություն երբեք չի լինի»,- ասաց Միքայելյանը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/73092