Պուտինը շնորհավորել է Հայաստանի ղեկավարությանն Անկախության օրվա առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:


Շնորհավորական հեռագրերում ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, եւ դաշնակցային կապերի, բազմապլան համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերին եւ նպաստում Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդմանը:


"Մեր երկրների միջեւ կառուցողական երկխոսությունը, տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում փոխգործակցությունն այսուհետ եւս ակտիվորեն կզարգանան", – ընդգծել է Վլադիմիր Պուտինը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/73077