Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել:


Ինչպես հայտնել է Բալասանյանի խոսնակ Սոնա Առաքելյանը, քաղաքապետը ինքնամեկուսացման մեջ է, բուժումը ստանում է տանը: Վիճակը գնահատվում է նորմալ:


Վարակը հաստատվել է նաև նրա տեղակալ Հայկ Սուլթանյանի մոտ:


Քաղաքապետարանի 26 աշխատակից ևս թեստ է հանձնել, նրանց պատասխանները բացասական են:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/72999