Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յոշիհիդե Սուգային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յոշիհիդե Սուգային՝ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:


Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձևավորվել են փոխվստահության և փոխշահավետության վրա հիմնված սերտ հարաբերություններ: Համոզված լինելով, որ մեր երկրների միջև բարեկամական համագործակցությունն ունի մեծ ապագա՝ պատրաստակամություն եմ հայտնում Ձերդ Գերազանցության հետ ջանքեր գործադրելու այն ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների:


Հայաստանը և հայ ժողովուրդը երախտապարտ են Ճապոնիային շարունակական աջակցության համար, որը կարևոր դերակատարություն ունի մեր երկրի զարգացման գործում: Հայաստանը բարձր է գնահատում նաև Ճապոնիայի նշանակալի դերը միջազգային և տարածաշրջանային խաղաղության ապահովման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման հարցերում:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,-նշված է ուղերձում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/72956