Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը հոկտեմբերի 12-16-ը Բելառուսի "Լոսվիդո" զորավարժարանում կանցկացնեն հրամանատարաշտաբային վարժանքներ:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Զորավարժության ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստման եւ վարման հարցերը:
Հրամանատարաշտաբային վարժանքին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ վեց պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի ստորաբաժանումները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/72844