Ճապոնիայի խորհրդարանը հաստատել է Յոսիհիդե Սուգայի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, Սուգայի թեկնածությունը պաշտպանել է Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի 465 անդամներից 314-ը:
VERELQ-ը հիշեցնում է, որ օգոստոսի 28-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարեց հեռանալու մասին՝ առողջական խնդիրներով պայմանավորված:
Աբեի իրավահաջորդը կծառայի վարչապետի պաշտոնում մինչև իր լիազորությունների ավարտը՝ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք կանցկացվեն 2021 թվականի աշնանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/72829