Մամուլ. ԲՀԿ-ի դեմ օղակը սեղմվում է.

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն առաջիկայում ԲՀԿ-ի շուրջ օղակն էլ ավելի կսեղմի, կհարուցվեն քրեական նոր գործեր՝ ոչ միայն գործարար խավի ներկայացուցիչների, այլեւ քաղաքական դեմքերի դեմ։ Մեզ պատմեցին, որ գործ «կարելու» հարցում իշխանություններն ակտիվ «որոնողական» աշխատանքներ են տանում, գտնում են նախկին ԲՀԿ-ականների, ավելի ճիշտ՝ ԲՀԿ-ից նեղացածների, կուսակցությունից հեռացածների եւ համատեղ «աշխատելու» առաջարկ անում։ Նաիրա Զոհրաբյանի դեմ, օրինակ, նյութեր են հավաքում ԲՀԿ-ից վերջերս դուրս եկած Սերգեյ Բագրատյանի միջոցով։ Խորհրդարանի վերջին ընտրությունների ժամանակ թե՛ Բագրատյանը, թե՛ Զոհրաբյանը ընտրվել են նույն ընտրատարածքից․ պատմում են, որ Բագրատյանին հանձնարարել են մարդկանց գտնել, որոնք Զոհրաբյանի դեմ ցուցմունք կտան։ Տեղեկությունը Բագրատյանից ճշտել չհաջողվեց, նա տեւական ժամանակ ընդհատակ է անցել, խորհրդարանի նիստերին էլ չի հաճախում։ Իմացանք նաեւ, որ վերջերս կալանավորված ԲՀԿ-ական նախկին պատգամավորներից ոմանք նույնպես «երգել» են Ծառուկյանի դեմ, եւ հիմա նրանց «երգը» նոր գործիքավորում է ստանում՝ քրգործի տեսքով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ևս պաշտոն կստանա գործադիրում: Պատգամավորներին գործադիր տեղափոխելը ամենևին չի կարելի առաջխաղացում կամ իշխանական հիերարխիայի մեջ ավելի բարձր դիրք զբաղեցնել համարել, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ պատգամավորն ընտրվում է հինգ տարի ժամկետով, իսկ գործադիրում պաշտոնյայի կարիերան կարող է ընդհատվել ամեն պահի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես Փաշինյանը կասեր, խորհրդարանական մաստեր-կլաս ցույց տվեց՝ դրսեւորելով աննախադեպ «սկզբունքայնություն»։ Մեկ օր առաջ եւ տեւական ժամանակ հուժկու քննադատում էին նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի առաջադրումը, բայց ամենաշատ՝ 86 կողմ ձայնով նրան գործուղեցին ՍԴ։ 1 տարի առաջ Վաղարշյանին մերժած հեղափոխականները նրա թեկնածության քննարկման ժամանակ մուննաթ էին գալիս նախագահականի ներկայացուցչի վրա, թե ինչու են մերժված թեկնածուին կրկին առաջադրել, ինչու են անարգում խորհրդարանական ինստիտուտը։ Ի՞նչ փոխվեց մեկ գիշերում, ինչո՞ւ իմքայլականները գրեթե միաձայն ընտրեցին Վաղարշյանին։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ թեկնածուների վերաբերյալ եզրակացություններն էին պատճառը»,- ասաց մեր աղբյուրը։ «Ո՞նց կլիներ՝ խայտառակված Խունդկարյանին ընտրեինք, իսկ Վաղարշյանին, ում բարեվարքության վերաբերյալ հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել, մերժեինք։ Արդար չէր լինի»։ Երեկ ուշ երեկոյան «վերեւներից» ստացած զանգից հետո խմբակցությունն ընդհանուր «զրուցարանում» Վաղարշյանի օգտին քվեարկելու մասին քննարկումներ է ծավալել, ապա որոշել առավոտ շուտ խմբակցության նիստ հրավիրել։ Նիստի ընթացքում չնայած մի քանիսը դեմ են արտահայտվել, սակայն պարզել են, որ ոմանք անչափ «տպավորվել» են թեկնածուի անկեղծությամբ, ամբողջ գիշեր չեն քնել նրան մերժելու մտքից։ Դեմ են եղել նրանք, ովքեր քննարկման ժամանակ քննադատական հարցադրումներ են ներկայացրել։ Ինքը՝ Վաղարշյանը, քվեարկությունից հետո մեզ հետ զրույցում անակնկալի եկած՝ խոստովանեց․ «Փաստորեն, հրաշքներ լինում են»։ Իսկ թե ինչ է ինքն անձամբ արել այդ ուղղությամբ, վստահեցրեց․ «Ոչինչ, պատգամավորներին պիտի հարցնեք՝ ինչու մտքափոխվեցին»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սահմանադրական դատարանն արդեն երեք նոր դատավոր ունի: Ազգային ժողովը ընտրեց բոլոր երեք թեկնածուներին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին եւ Արթուր Վաղարշյանին: Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածն ասում է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնը ստանձնում է երդումը տալուց հետո՝ անհապաղ: Սակայն երեկ խորհրդարանում նորընտիր անդամները չերդվեցին, քանի որ ինչպես նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, երկուսի դեպքում անհամատեղելիություն է առկա աշխատանքի հետ: Երդվելուց հետո արդեն ՍԴ բոլոր անդամները կհավաքվեն եւ իրենց միջից կընտրեն Սահմանադրական դատարանի նախագահ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ը ասում է, որ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եվ չնայած ի սկզբանե ակնհայտ էր, որ Վճռաբեկ դատարանի արդեն նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու մտադրությամբ է հրաժարվել իր այժմյան պաշտոնից, սակայն անակնկալները չեն բացառվում: Բանն այն է, որ ի սկզբանե Վահե Գրիգորյանը հենց Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու համար էր գործուղվել Սահմանադրական դատարան, սակայն այդպես էլ նրա ծրագիրը չիրագործվեց, եւ չի բացառվում, որ այժմ նա փորձի իր ուժերը եւ ինքնաառաջադրվի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը շուտով կհրապարակի մեկամյա գործունեության արդյունքները կամ ուսումնասիրությունների եզրակացությունը, եւ, ինչպես հանձնաժողովի իշխանական անդամները չեն բացառում, դրանից հետո կարող է քրեական գործ հարուցվել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, քրգործի առանցքային «հերոսը» կլինի 2016 թվականի պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։ Հանձնաժողովն իր աշխատանքների ընթացքում պարզել է, որ քառօրյա պատերազմի հրադադարի համար Մոսկվա մեկնած Խաչատուրովի պայմանավորվածությունների մասին որեւէ գրավոր փաստաթուղթ, արձանագրություն կամ պայմանավորվածության մասին հավաստող որեւէ փաստաթուղթ գոյություն չունի, ավելին՝ Հայաստան վերադառնալուց հետո էլ, ենթադրվում է, նա պետք է զեկուցեր գերագույն գլխավոր հրամանատարին, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է հրադադարը կնքվել, սակայն զեկույցի մասին որեւէ պաշտոնական արձանագրություն որեւէ արխիվում գոյություն չունի։ Հարց է առաջանում․ ինչի՞ շուրջ եւ ո՞ւմ հետ է Խաչատուրովը պայմանավորվել։ Սա էլ լինելու է հանձնաժողովի գլխավոր «եզրահանգում-բացահայտումը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ, դասախոս Կարեն Սարգսյանը նշանակվել է Երեւանի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Սա մի վարչություն է, որն աշխատում է մանկապարտեզների, դպրոցների հետ, սակայն, ինչպես նորանշանակ ԺՊ-ի տվյալներից հասկացանք, նա որեւէ կապ չի ունեցել այդ ոլորտների հետ, երբեւէ դպրոցում չի աշխատել, հանրակրթության եւ նախակրթարանների հետ գործ չի ունեցել։ Նորանշանակը սոցիալական կառավարման մասնագետ է, ՖԲ-ում բիզնես վարելու «դասեր է տալիս», սովորեցնում, թե ինչպես գրանտ գրել։ Նրա նշանակումը երեկ ողջունել են փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չի հիշում, թե 20 տարի առաջ ինչու էր հրաժարվել իրականացնել Սամվել Բաբայանի պաշտպանությունը: Ինչպես հայտնի է, օգոստոսի 20-ին Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի փաստաբանից ստացված միջնորդության արդյունքում: Բանն այն է, որ վերջինս 2000 թվականին ԱՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով արդարացման գործընթաց է սկսել: Հիշեցնենք՝ 2000 թվականին Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով Սամվել Բաբայանը 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն մոտ 4 տարի անց Բաբայանին ներում շնորհվեց: Օրեր առաջ Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը Սամվել Բաբայանը հայտարարել էր. «2000 թվականին իմ դեմ գործած հանցագործության համար դատախազությունում քննություն է ընթանում. կպարզեն, կճշտեն, կուղարկեն դատարան, պարզ կլինի՝ հետո ինչ է կատարվել, 2000-ին հանցագործները ովքեր էին, տեռորիստներն ովքեր էին, եւ ինչ է կատարվել: Երբ որ կպարզվի ձեր ասածը, ինքնաբերաբար կվերականգնվեն բոլոր իրավունքները»:


Ուշագրավ է, որ այդ տարիներին տարբեր հրապարակումների համաձայն՝ մարդկանց են ծեծի ենթարկել՝ փորձելով ցուցմունքներ կորզել Սամվել Բաբայանի դեմ, կամ, հակառակը, մարդկանց հեռու պահել Բաբայանի համար ինչ-որ լավ բան անելուց: Եվ, ահա, 2000 թվականի ապրիլին Ստեփանակերտում լուրեր էին տարածվել, թե երկու օր այնտեղ գտնվելուց եւ Սամվել Բաբայանի հետ մեկուսարանում հանդիպելուց հետո ծեծի է ենթարկվել Երեւանից հրավիրված փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Խոսքը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի մասին է: Եվ քանի որ գործի քննությունը վերաբացվում է, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պատգամավորից հետաքրքրվել՝ 20 տարի առաջ ինչու հրաժարվեց պաշտպանությունից, եւ արդյոք իսկապես նրան ծեծի էին ենթարկել: Եվ քանի որ գործը վերաբացվել է, ակնհայտ է՝ պետք է ցուցմունք տա նաեւ Նիկոլայ Բաղդասարյանը եւ պարզաբանի, թե ինչու է խախտել փաստաբանի էթիկան եւ օրենքը՝ ճնշման տակ հրաժարվելով վստահորդի պաշտպանությունից։ Նախկին փաստաբանը ,այսօր արդեն իշխանական պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Ես չեմ հրաժարվել իր գործը վարելուց, այլ նախաքննության ավարտից հետո ինձ փոխարինել է այլ փաստաբան: 23 տարեկան էի, չեմ հիշում՝ ինչն էր պատճառը, սակայն որոշվեց, որ այլ փաստաբան մասնակցի դատաքննությանը: Այո՛, միջադեպ եղել է, սակայն իմ փոփոխությունը եղել է դրանից ամիսներ հետո: Դա չի ազդել իմ որոշման վրա»: Այս նույն հարցի վերաբերյալ փորձեցինք ստանալ նաեւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի տեսակետը: Վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց, թե չգիտի՝ ինչու էր Բաղդասարյանը նման քայլի դիմել, ապա հավելեց, թե չի էլ հետաքրքրվել այդ հարցով՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել: Հետաքրքիր է՝ ի վերջո ինչու էր Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվել փաստաբանական գործառույթները կատարելուց»:


«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր կորոնավիրուսի դեմ պայքարի՝ կառավարության եւ պարետատան գործողություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշումը: Այս հանձնաժողովը ձեւավորվել է պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությամբ։ Սույն հանգամանքը բավականին բուռն արձագանք ստացավ իշխանական պատգամավորների կողմից, որոնք հնարավոր բոլոր տարբերակներով փորձեցին թիրախավորել խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը, այդ թվում՝ արդեն սովորական դարձած հեգնանքի միջոցով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները դեռեւս մայիսից, երբ ընդդիմությունը սկսել էր այս հանձնաժողովը ձեւավորելու գաղափարը կյանքի կոչել, բավական անհանգիստ են ու լարված, քանի որ, ըստ տարբեր փորձագետների գնահատականների, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ համավարակի դեմ պայքարում հարթ եւ օրենքի տառին համապատասխան է արված, եւ այդ գործընթացում, ըստ էության, առկա են զգալի խնդիրներ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց նման խնդիրների պատճառով է, որ իշխանության ներկայացուցիչները քննիչ հանձնաժողով ձեւավորելու հարցում վերապահումներ ունեին եւ քննադատական մոտեցում էին ցուցաբերում։ Ինչպես ցույց տվեցին քննարկումները, քանզի հանձնաժողովն արդեն ստեղծված է, իշխանությունները փորձելու են կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման պատասխանատվությունը գցել ընդդիմության վրա, թե իբր նրանք «խանգարել են» եւ անլուրջ վերաբերմունք են ձեւավորել հանրության մեջ: Պատահական չէր, որ ընդդիմադիրներն էլ երեկ հիշեցնում էին իշխանությունների հակասական հայտարարությունները, վիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը եւ այլն»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, իշխանություններն առաջիկայում նախատեսում են օրենսդրական փոփոխություններ իրականացնել. ըստ այդմ, առաջարկվում է սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ: Թեմայի հետ կապված արդեն իսկ հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ նշելով, որ «այս նախաձեռնությունը գործող իշխանությունների ձեռքին եւս մի գործիք է` ուղղված ազատ խոսքի, մասնավորապես` մամուլի ազատության սահմանափակմանը»: Երեկ հայտնի դարձավ, որ այս հայտարարությանը արձագանքել են Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան եւ Լրագրողների եվրոպական ֆեդերացիան: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն իրենց նպատակին հասնելու համար նախատեսում են ստեղծել տեղեկատվական դաշտն ուսումնասիրող առանձին խումբ, որի հիմնական նպատակը դաշտում ոչ միայն մոնիտորինգ իրականացնելն է, այլեւ համապատասխան վերահսկողություն սահմանելը: Ի դեպ, ըստ տեղեկությունների, կիրառվելու է սոցիոլոգների կողմից կազմված հատուկ գործիքակազմ, ինչի միջոցով որոշվելու է տվյալ լրատվամիջոցներում եւ հատկապես սոցցանցերում արված հրապարակումների հավաստիության, վիրավորանքի եւ զրպարտության «չափը»։


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը ահազանգեր է ստանում ՌԴ արտահանում իրականացնողներից, որոնք այս օրերին բախվում են լրջագույն խնդիրների: Մեզ հետ զրույցում 5 տարի գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող գործարար Արգիշտի Յազիչյանը պատմեց, որ ադրբեջանցիներին պատկանող «Ֆուդ սիթի»-ում ադրբեջանցիները կատեգորիկ կերպով հայկական ապրանք չեն գնում։ Ծիրանի դեպքից հետո առաջացած խնդիրը մինչև հիմա կա, չի լուծվել։ Մոսկվայում օգոստոսի 27-ից կանգնել եմ «Ֆուդ սիթի»-ում, ոչ մի օգուտ։ Թուրքերն իրար մեջ պայմանավորվել են, «քֆուր» են դրել, թե ինչ են արել, չգիտեմ, որ հայկական ապրանք չեն գնելու»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրություններ է իրականացրել Արարատի մարզում գործող ձկնաբուծական տնտեսություններում, և որոշ դեպքերում սահմանափակել ապօրինի ջրօգտագործման դեպքերը: Բայց ինչպես նախկին իշխանությունների օրոք, սահմանափակումները վերաբերել են միայն շարքային ձկնաբույծներին, իսկ օլիգարխներին պատկանող ձկնաբուծարաններում, ինչպես միշտ, խախտումներ չեն հայտնաբերվել, և դա այն դեպքում, երբ խոշոր ձկնաբուծարանները ընդերքից արդյունահանում են վայրկյանում 3-4 հազար խորանարդ մետր ջուր: Թե դա ինչ ահռելի քանակություն է և ինչպիսի վնաս է հասցնում Հայաստանի բնությանը, նկարագրելն անգամ անհնար է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այն քաղաքացիները, ովքեր չեն ներկայացնի նույնականացման քարտ կամ կհրաժարվեն նույնականացման քարտ ստանալուց, կվճարեն պետական տուրք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը մտադիր է լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: ՀՀ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալու համար պետք է ներկայացնեն նաեւ նույնականացման քարտ, այսինքն՝ նախապես պետք է նույնականացման քարտ ունենան: Պարզվում է՝ նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ երկրում գրեթե բոլոր պետական մարմինները, անգամ՝ մասնավոր հատվածի մի մասը, անցում են կատարել էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի: Ի դեպ, քաղաքացիների կողմից էլեկտրոնային հարթակներում դիմումներ, հարցումներ, հայտեր ներկայացնելիս նույնականացման քարտը պարտադիր է: Մյուս կողմից՝ նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին գումար է վճարում: Ստացվում է՝ նույնականացման քարտ ունենալու այս պարտադրանքը ֆինանսական նոր բեռ է քաղաքացու համար»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է պետական տուրք սահմանել այն քաղաքացիների համար, ովքեր ստանալով կամ փոխարինելով հին նմուշի անձնագրերը, հրաժարվում են ստանալ նույնականացման քարտեր: Նույնականացման քարտից հրաժարվող քաղաքացիները ստիպված կլինեն վճարել 8 հազար դրամ: Նման կերպ իշխանությունը ցանկանում է քաղաքացիներին պարտադրել ստանալ նույնականացման քարտեր, քանի որ նույնականացման քարտ ստանալու պետտուրքը 3 հազար դրամ է, իսկ դրանից հրաժարվելը կլինի 8 հազար դրամ»:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/72811

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel