ԵԽԽՎ-ն չի չեղարկել հոկտեմբերյան նստաշրջանը, բայց փոխել է ձևաչափը

ԵԽԽՎ-ն չի չեղարկել աշնանային նստաշրջանի անցկացումը, այլ փոխարինել է Վեհաժողովի մշտական կոմիտեն ընդլայնված նիստին: Այդ մասին մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է վեհաժողովի ղեկավար Ռիկ Դեմսը:


«Երեկ Բյուրոն որոշում է ընդունել ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանը փոխարինել մշտական կոմիտեի՝ երկու մասից բաղկացած երկարացված խորհրդակցության անցկացմամբ։ Առաջինը՝ հոկտեմբերի 12-13-ը, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 22-23-ը», - ասել է նա մշտական հանձնաժողովի առցանց նիստի ժամանակ, որը հեռարձակվում է կազմակերպության կայքում։


Ընդ որում, ԵԽԽՎ ղեկավարը նշել է, որ դեռ որոշում կկայացնի, թե ինչ ձեւաչափով տեղի կունենա ընդլայնված նիստը։ «Մենք չենք չեղարկում հոկտեմբերյան նստաշրջանի անցկացումը, այլ փոխարինում ենք մշտական կոմիտեի խորհրդակցությամբ՝ երկու մասից բաղկացած», - ընդգծել է նա:


ԵԽԽՎ-ն այս տարի չեղյալ է հայտարարել արդեն գարնանային եւ ամառային նստաշրջանը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Նաեւ վիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ԵԽԽՎ-ն դիտորդներ չի ուղարկել Բելառուս։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/72772