ԱՀԿ-ն COVID-19 հիվանդացածների օրական ռեկորդային աճ է արձանագրել

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 307,9 հազարով, հետեւում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներից, որոնք հրապարակվել են կազմակերպույան կայքում:


Սա COVID-19-ի հիվանդացածների ռեկորդային օրական աճն է: Նախորդ առավելագույնը գրանցվել էր սեպտեմբերի 6-ին. այն ժամանակ մեկ օրում կորոնավիրուս հայտնաբերել էին 304,6 հազար մարդու մոտ, գրում է ՌԲԿ-ն:


Ամենից շատ վարակվածներին մեկ օրում գրանցել են Հնդկաստանում ՝ 94,3 հազար մարդ։ Նրան հաջորդում են ԱՄՆ-ն ու Բրազիլիան՝ 45,5 հազար ու 43,7 հազար նոր հիվանդով։ Չորրորդ տեղում Իսպանիան է՝ 12,1 հազար, 5-րդ տեղում Արգենտինան է՝ 11,5 հազար դեպքով։


Ռուսաստանում մեկ օրում 5,4 հազար վարակվածների են հայտնաբերել։ Ըստ օրական աճի, այն գտնվում է տասներորդ տեղում:


ԱՀԿ-ի տվյալներով՝ համաճարակի սկզբից աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 28,6 մլն մարդ: Ջոնս Հոպկինսի համալսարանը հաղորդում է 28,8 մլն հիվանդացածների մասին։ Այդ տվյալներով՝ COVID-19-ի բոլոր դեպքերի ավելի քան քառորդ մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին (6,5 մլն), նրան հաջորդում են Հնդկաստանը (4,7 մլն) եւ Բրազիլիան (4,3 մլն):


Այդ նույն եռյակում են նաեւ կորոնավիրուսից ամենաշատ մահերը՝ 193,9 հազար ԱՄՆ-ում, 131,2 հազարը՝ Բրազիլիայում, 78,5 հազարը՝ Հնդկաստանում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/72660