ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդի կարգավիճակ Ուզբեկստանին կարող է տրամադրվել մինչեւ տարեվերջ

Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդի կարգավիճակը Ուզբեկստանին կարող է տրամադրվել մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, առցանց ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։


"Ավանդաբար Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը նիստեր է գումարում մինչեւ տարեվերջ, մենք պլանավորում ենք, որ այս տարի այդ ավանդույթը չի խախտվի, - ասել է Իյա Մալկինան: - Մենք մտադիր ենք այդ ավանդույթը պաշտպանել: Այդ թվում ենթադրում ենք, որ Ուզբեկստանին ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը նույնպես կքննարկվի պետությունների ղեկավարների կողմից":


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/72498