ԲՀԿ-ն մեծ հանրահավաք է պլանավորում անցկացնել. «Հայրենիք»-ը կարող է միանալ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» կուսակցությունն անհրաժեշտության դեպքում մասնակցելու է ԲՀԿ-ի հանրահավաքին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Սարսափահարությունները ռեժիմում չեն դադարում: Օրերս մի առիթով նշել էի, որ ռեժիմում խուճապ է, եւ փաշինյանական խունտան իրեն կոտորում է՝ մարդկանց համոզելու, թե իբր երեք կուսակցություններում աշխատանքն արդյունավետ չէ։


ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Հայրենիք»-ի համատեղ աշխատանքի ամրությունն, իհարկե, փաստվում է ամեն օր՝ մեր նոր ու հանուն ժողովրդի նախաձեռնություններով։ Մեր ցանկացած նոր նախաձեռնություն լրացուցիչ անգամ հաստատում է, որ իշխանությունը ոչինչ չի անում հանուն այն ժողովրդի, որն իրեն իշխանության է բերել»:


Նա հավելել է, որ մամուլում գրվել է, որ «Հայրենիք»-ը չի ցանկանում միանալ ԲՀԿ-ի հանրահավաքին. «Մենք բազմիցս հայտնել ենք, որ «Հայրենիք»-ն անհրաժեշտության դեպքում մասնակցելու է ԲՀԿ-ի հանրահավաքին, ավելին՝ պատրաստ է իր մասնակցությունը բերել նաեւ հարթակում»,-նշել է նա:


Մեծ հանրահավաք, բայց ե՞րբ


Դեռևս օգոստոսի 26-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց մեծ հանրահավաք կազմակերպելու և խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ սկսելու մասին: Կոտայքի մարզի ակտիվի հետ բացօթյա հանդիպման ժամանակ Ծառուկյանը հիշեցրել էր, որ իր աշխատակիցներին հանձնարարել է ժողովրդի հետ շփվել, նրանց հուզող հարցերը լսել։ Հիմա էլ հետևություն է արել՝ խնդիրները բազմաթիվ են, բայց բոլոր հարցերի պատասխաններն ինքը պատրաստ է տալ:


ԲՀԿ-ն դեռևս չի հայտարարել մեծ հանրահավաք անցկացնելու օրվա մասին: Մևնույն ժամանակ իշխանության ներկայացուցիչները նշում են, որ այդ կուսակցութունը 2015-ի նման այլ ուժերի ազդեցության տակ է հայտնվել:


Մասնավորապես ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով, այլ որոշակի քաղաքական որոշակի ուժերի ազդեցության տակ է։


«Ես կարծում եմ՝ ինչպես 2015 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր առաջնորդվում իր սեփական քաղաքական կուսակցական օրակարգով, այլ գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր այս պարագայում, կարծում եմ, որ նույն իրավիճակն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով և գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ: Եվ ինչպես 2015 թվականին տեղի ունեցավ, կարծում եմ՝ քաղաքական այլ ուժերի ազդեցության տակ գտնվելու համատեքստում արդյունքը բավականին կանխատեսելի է»,-ասել է Մակունցը:


Մակունցին պատասխանել է ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով,որ «Իմ քայլը» խմբակցությունը օրեցօր խորացող լրջագույն խնդիրները լուծելու փոխարեն իր թիվ մեկ օրակարգային հարցն է սարքել «Բարգագաճ Հայաստան» կուսակցությանը, Գագիկ Ծառուկյանին ու խմբակցության պատգամավորներին։ Այս մասին


«Հարյուրավոր քննիչներ իրենց գործը թողած լծվել են, կամ ավելի ճիշտ՝ «այդ մարդկանց, շատերին իրենց կամքին հակառակ, լծել են ԲՀԿ-ի վրա գործեր պեղելու առաքելությանը, հատուկ ծառայությունները մեկը մյուսի հետեւից բոյևիկ սյուժեներ են մոնտաժում կեղծ ցուցմունքների եւ կոնտեքստից կտրված հեռախոսագաղտնալսումների վրա»։ Սա իրապես ողբերգություն է, երբ քաղաքական հաշվեհարդարը սարքել են ֆիքս իդեա ու մոռացել երկրին ու քաղացաքուն, ով իր բազմաթիվ խնդիրների հետ մնացել է լուսանցքում», - ասել է Զոհրաբյանը VERELQ-ի հետ զրույցում։


Սպասվում է "թեժ աշո՞ւն"


Փորձագետները VERELQ-ի հետ զրույցում նշում են, որ ընդդիմությունը, ըստ ամենայնի, հանրահավաքային ակտիվություն կցուցաբերի, երբ դա թույլ տան պայմանները, այլ կերպ ասած, կարանտինային սահմանափակումները վերացվեն։


«Ընդդիմությունը վերջին 20 տարիների ընթացքում միշտ Հայաստանում "թեժ աշուն" է խոստացել։ Սա հայկական քաղաքական հռետորաբանության մի մասն է։ Քաղաքական գործընթացների ակտիվացում, իհարկե, պետք է ակնկալել։ Սակայն, ամենայն հավանականությամբ, նրանց նպատակը լինելու է առաջնորդության խնդիրը ընդդիմության դաշտում։ Դա կլինի պայքար ընդդիմության դաշտում լիդերության համար։


Ինչ վերաբերում է նրան, թե ինչ խնդիրների վրա է կենտրոնացնելու ընդդիմությունը հասարակության ուշադրությունը իշխանության դեմ պայքարում, ապա այստեղ ամեն ինչ պարզ է։ Կարծում եմ ՝ ուշադրության կենտրոնում կլինի երկու հարց ։ Դա սոցիալ-տնտեսական իրավիճակն է, որը պանդեմիայի պատճառով սպասելի կերպով վատացել է։ Այդ խնդիրները երկու-երեք ամսում չեն լուծվելու։ Երկրորդ թեման անվտանգությունն է։


Ընդդիմությունը խոսելու է նաև "հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման" մասին, այն մասին, որ դա բացասաբար է ազդում երկրի անվտանգության վրա, և որ դրանում մեղավոր են գործող իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ», - կարծում է վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։


Պատրաստել է Արշալույս Մղդեսյանը


 


 


 


 


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/72465

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online