Տարածաշրջանում այն վիճակը չէ, որ մենք ներսում ինչ-որ խաղեր տանք. Սամվել Բաբայան

Անվտանգության խորհուրդը նախագահին կից մարմին է, որը կատարում է նախագահի կարգադրությունները կամ ծրագրային ռազմավարությունը: Այս մասին Արցախի Աժ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:


Նա անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին՝ նշելով, թե անընդհատ ներկայացվում է, թե ԱԽ-ն երկրորդ իշխանություն է, բայց դա ճի կարող լինել ո՛չ օրենսդրորեն, ո՛չ էլ դրա կարիքը կա.


«Մենք համաձայնությամբ բոլոր հարցերը կարողանում ենք քննարկել, որոշումներ կայացնել և շարժվել առաջ:  Մենք այն վիճակում չենք, որ կարող ենք մեզ թույլ տալ նման շռայլություն, որ իրար հետ մրցավազքի  մեջ մտնենք: Տարածաշրջանում այն վիճակը չէ, որ մենք ներսում ինչ-որ խաղեր տանք. դա չի լինելու»,- շեշտեց Սամվել Բաբայանը: 


VERELQ-ը հիշեցնում է, որ մամուլն այսօր գրել էր, թե Արցախում ձեւավորվող նոր իշխանությունների հարաբերությունները եւ պաշտոնյաների մրցակցությունը երկրի համար վտանգավոր հուն է թեւակոխել։ «ՀՀ իշխանությունները փորձում են գործուն քայլեր իրականացնել, որ այդ վիճակը չվնասի պետությանը։ Եթե «լավով» չհաջողվեց, ապա Արցախում առաջիկայում հնարավոր են կադրային վերադասավորումներ։ Մասնավորապես, Սամվել Բաբայանն օրեցօր մեծացնում է իր ազդեցությունը եւ դուրս է գալիս նախագահի կառավարման տիրույթից»,- գրել էր «Հրապարակ»-ը:


 


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/72464