Եվրոգոտու ՀՆԱ-ն ապրիլ-հունիսին նախորդ եռամսյակի նկատմամբ ռեկորդային անկում է գրանցել

Երկրորդ եռամսյակում եվրոգոտու 19 երկրների ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ նվազել է ռեկորդային 12,1 տոկոսով: Այս մասին են վկայում Եվրամիության վիճակագրական վարչության վերջնական տվյալները, փոխանցում է "Ինտերֆաքսը"։


Եվրագոտու տնտեսությունը մտել է ռեցեսիայի մեջ։ ՀՆԱ-ի անկումն ամենաէականն էր 1995 թվականին այդ ցուցանիշի հաշվառման սկզբից ի վեր։ Տարեկան կտրվածքով եվրոգոտու ՀՆԱ-ն կրճատվել է 15 տոկոսով։


ՀՆԱ-ի ռեկորդային անկում է գրանցվել Գերմանիայում (նախորդ եռամսյակի համեմատությամբ ՝ 10,1 տոկոս), Ֆրանսիայում (-13,8 տոկոս), Իտալիայում (-12,4 տոկոս) եւ Իսպանիայում (-18,5 տոկոս), նշում է Trading Economics-ը:


Առաջին եռամսյակում եվրոգոտու ՀՆԱ-ն նվազել է 3,6 տոկոսով՝ եռամսյակային արտահայտությամբ եւ 3,1 տոկոսով՝ տարեկան կտրվածքով:


Եվրամիության 27 պետությունների ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում նվազել է 11,7 տոկոսով՝ եռամսյակային արտահայտությամբ եւ 14,1 տոկոսով՝ տարեկան կտրվածքով:


Եվրոստատի Զեկույցում նաեւ ներկայացված են ապրիլ-հունիս ամիսներին եվրոգոտում եւ ԵՄ-ում զբաղվածության դինամիկայի մասին տվյալներ: Նախնական տվյալներով՝ զբաղվածների թիվը նախորդ եռամսյակի համեմատությամբ կրճատվել է 2,8 տոկոսով եվրոգոտում եւ 2,6 տոկոսով ԵՄ-ում:


Ցուցանիշների անկումը նույնպես դարձել է դիտարկումների պատմության մեջ առավելագույն ցուցանիշ։ 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատությամբ զբաղվածությունը եվրոգոտում կրճատվել է 2,9 տոկոսով եւ ԵՄ-ում 2,7 տոկոսով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/71235