Լոռիում ոստիկանը կաշառք է ստացել ապօրինի անտառահատման դեպքերը կոծկելու դիմաց. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքերին ընթացք չտալու եւ դրանք կոծկելու դիմաց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Դ.-ն ապօրինի ծառահատում իրականացրած բնակիչներից ստացել է կաշառք եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, իսկ ոստիկանին կաշառք տված քաղաքացիներից մեկն էլ կատարել է սուտ մատնություն: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ի լրատվության ծառայությունից։


Մասնավորապես` Լոռու մարզի բնակիչ Հ. Հ.-ն, տեղեկանալով, որ իր կողմից 2019 թվականի նոյեմբերին մոտ մեկ խորանարդ մետր հաճարի եւ բոխու փայտանյութի ապօրինի հատման դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում, այդ մասին հայտնել է ընկերոջը՝ Ա. Ս.-ին: Վերջինս Հ. Հ.-ին օգնելու համար հանդիպել է ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի պաշտոնատար անձանց, այդ թվում` ավագ տեսուչ Ա. Դ.-ի հետ:


Ոստիկանության ավագ տեսուչը, իր ծանոթ Ա. Ս.-ի մտերիմ Հ. Հ.-ին օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, նյութերի նախապատրաստման ընթացքում խեղաթյուրել է դեպքի իրական հանգամանքները. ձեւական բնույթ կրող զննություն է կատարել այլ վայրում, որտեղ Հ. Հ.-ն իրականում ծառահատում չի իրականացրել, թաքցրել է վերջինիս կողմից հաճարի փայտանյութ ապօրինի հատելու հանգամանքը եւ որոշում կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Ա. Դ.-ի` վերը նշված ապօրինի գործողությունների հետեւանքով նվազեցվել է բնությանը պատճառված վնասը, եւ Հ. Հ.-ն ենթարկվել է ընդամենը 14.850 ՀՀ դրամ վարչական տույժի: Այնուհետեւ Ա. Ս.-ն Հ. Հ.-ին դրդել է կաշառք տալ Ա. Դ.-ին, ով Վանաձոր քաղաքում նրանից անձամբ ստացել է կաշառքի գումարը։


Բացի այդ, Ա. Դ.-ն Լոռու մարզի մեկ այլ բնակչի` Ա. Ս.-ի՝ ապօրինի հատված փայտանյութով բեռնված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները եւ, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Ա. Ս.-ի կողմից ապօրինի ծառահատում իրականացնելու դեպքին օրինական ընթացք չտալու եւ վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվությունից ազատելու համար նրանից անձամբ պահանջել եւ ստացել է կաշառք:


Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ Ա. Ս.-ն կատարել է սուտ մատնություն` ոստիկաններին հանիրավի մեղադրելով խոշտանգում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Վերջինս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իբր խոշտանգել են իրեն եւ պահանջել խոստովանել իր կողմից ոստիկանության ծառայողին կաշառք տալու փաստը, այնուհետեւ, իբր բռնության եւ սպառնալիքների ազդեցության ներքո, ցուցմունք է տվել, որ ինքը զբաղվել է ապօրինի ծառահատումներով եւ կաշառք է տվել ոստիկանության ծառայողներին:


Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ոստիկանության ավագ տեսուչ Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով/ 2 դրվագ/ եւ 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/: Հ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, կաշառք տալուն դրդած Ա. Ս.-ին` 38-312-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Լոռու մարզի բնակիչ Ա. Ս.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:


Հիշյալ չորս մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/71226

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel