ԱՄՆ դեսպանատունն արգելել է իր աշխատակիցներին ճանապարհորդել հայկական ավիաընկերություններով

Հայաստանում ԱՄՆ կառավարության աշխատակիցներին արգելվում է հայկական ավիափոխադրողներն օգտագործել պաշտոնական ուղեւորությունների համար: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է այսօր ՝ օգոստոսի 13-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում:


Նշվում է, որ Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ընթացիկ տարվա հունիսին ավելացվել են ԵՄ թռիչքների անվտանգության ցանկում՝ թռիչքների անվտանգության ապահովման ոլորտում երկրի հնարավորությունները հետագա գնահատելուց հետո:


"Որոշումն ուժի մեջ կլինի առնվազն մինչեւ 2022 թվականը, եւ փաստորեն արգելում է դեպի ԵՄ երկրներ չվերթների իրականացումը Հայաստանում տեղակայված ավիաընկերություններին։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հայաստանում ԱՄՆ կառավարության աշխատակիցներին արգելվում է հայկական ավիափոխադրողներն օգտագործել պաշտոնական ուղևորությունների համար։ Արգելքի տակ են ՝ Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia եւ Skyball", - նշվում է հաղորդագրության մեջ:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/71183