ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 809-ի. մեկ օրում 3 մահ է գրանցվել

Օգոստոսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41023 դեպք, որոնցից 33897-ն` առողջացած, 809-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6079 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 180497 թեստավորում:


Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, օգոստոսի 12-ին գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 229 նոր դեպք և 405 առողջացած։


"Գանցվել է մահվան 3 նոր դեպք: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 77 (կին), 68 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 238 է" - ասված է հայտարարության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/71151