Պոմպեոն չի բացառել Բելառուսի դեմ պատժամիջոցների սահմանումը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի բացառել Բելառուսի դեմ պատժամիջոցների սահմանումը, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի" - ն։


Հարցազրույցում, որի տեքստը տարածել Է Պետդեպարտամենտը, Պոմպեոյին հարցրել են, թե արդյոք պատժամիջոցներ կսահմանվեն Մինսկի դեմ, թե կդադարեցվեն նավթի մատակարարումները:


«Ես վստահ եմ, որ մենք այդ բոլոր հարցերը կքննարկենք։ Բայց չափանիշները կարեւոր են։ Ինչը, մեր կարծիքով, մենք կարող ենք անել, ոչ միայն միակողմանի՝ Միացյալ Նահանգների, այլև բազմակողմ ձեւաչափով, որպեսզի հասնենք լավ արդյունքի բելառուս ժողովրդի համար, անկախ նրանից, թե արդյոք դա կլինի պատժամիջոցներ կամ ապրանքների (նավթի) մատակարարման վերաբերյալ որոշումներ: Այս հարցերը դեռ որոշված չեն», - ասել է Պոմպեոն։


Բելառուսի ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է նախագահի ընտրություններում եւ հավաքում է ձայների 80,23 տոկոսը: Նրա մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հավաքել է ձայների 9,9 տոկոսը:


Օգոստոսի 9-ի երեկոյան էքզիթփոլների արդյունքների հայտարարումից հետո Մինսկի կենտրոնում եւ հանրապետության մի շարք այլ քաղաքներում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք վերաճել են իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախումների: Արդյունքում, ըստ ՆԳՆ-ի տվյալների, ձերբակալվել է մոտ երեք հազար մարդ, տուժել են ոստիկանության տասնյակ աշխատակիցներ եւ ցուցարարներ: Կա առնվազն մեկ զոհ:


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն հայտարարել է, որ օգոստոսի 9-ի երեկոյան տեղի ունեցած ակցիաների ժամանակ ցուցարարները կառավարվում էին Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից եւ Չեխիայից հեռախոսազանգերի միջոցով: Այս մասին հայտնում է Բելտա գործակալությունը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/71143