ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 806-ի. մեկ օրում 3 մահ է գրանցվել

Օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 3 նոր դեպք: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:


«Օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած, 806-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 179032 թեստավորում:


Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 201 նոր դեպք և 335 առողջացած։


Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 64 (կին) և 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», - ասված է հաղորդագրության մեջ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/71090