Վաղը ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով: Նիստից անմիջապես հետո ԱԺ-ն իրավունքի ուժով կգումարի հատուկ նիստ:
Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
VERELQ-ը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը օգոստոսի 12-ին արտահերթ նիստ է հրավիրել:
Օրակարգում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է։
Անցյալ շաբաթ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով, սակայն սահմանափակումները կմեղմացվեն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/71065