Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ

Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ:


Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 71 (կին), 73 (կին), 86 (տղամարդ), 84 (կին), 81 (տղամարդ) և 67 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 234 է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/71033