ATOM-ն ընդհանուր հարթակ է, որի նպատակն է Հայաստան բերել աշխարհի լավագույններին. նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել նախագահական մի քանի նախաձեռնությունների և ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced tomorrow- Ժամանակն առաջ) նախաձեռնությանը: Նախագահն ասել է, որ ATOM-ն ընդհանուր հարթակ է, որի կողքին լինելու են առանձին ծրագրեր, որոնցից մեկը «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ն է, մյուսը՝ STARMUS 6-րդ փառատոնը, որը նախատեսված է 2021թ. սեպտեմբերին:


Նշելով, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ն այս տարվա մայիս ամսից տեղափոխվել է հոկտեմբեր, նախագահ Սարգսյանն ասել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի այն կայանա, իսկ առաջիկայում կհստակեցվի ձևաչափը:


Նախագահ Սարգսյանը թե՛ «Մտքերի հայկական գագաթաժողով»-ը, և թե՛ STARMUS միջազգային փառատոնը դիտարկել է որպես նախագահական առավել լայն նախաձեռնության՝ ATOM (Advanced Tomorrow՝ Ժամանակն առաջ) ծրագրի արբանյակներ:


Մրցունակության տեսանկյունից կարևորելով բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտների զարգացումը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն լոկոմոտիվները, որ պետք է մեր երկիրն առաջ տանեն, կապված են հատկապես նորագույն տեխնոլոգիաների հետ։ ATOM-ի նպատակն է Հայաստան բերել աշխարհի լավագույն ՏՏ ընկերություններին և զարգացնել արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը, մեքենայական ուսուցման կարողությունները՝ սերտ համագործակցություն ապահովելով արտերկրի ընկերությունների և տեղական հաստատությունների, բիզնեսի և ՏՏ ոլորտի բարձրակարգ ընկերությունների, համալսարանական ու գիտական կենտրոնների միջև:


«ATOM -ն ինքնին շատ մեծ ծրագիր է, և տարիներ են պահանջվելու, որպեսզի կարողանանք այն լիարժեք իրականացնել: Բայց եթե այսօր չսկսենք, այդ տարիներն ավելի կհեռանան,-ասել է նախագահ Սարգսյանը: -ATOM-ն ընդհանուր հարթակ է, որի նպատակն է Հայաստան բերել աշխարհի լավագույններին և նրանց մշակույթը, միաժամանակ, մեր երկրում ստեղծել մշակույթ, որտեղ գիտությունը, տեխնոլոգիաները, գիտությանն առնչվող արդյունաբերությունը կապված լինեն իրար հետ։ Մյուս կողմից, ATOM-ը պետք է առիթ լինի, որպեսզի ստարտափերից մինչև ակադեմիական ինստիտուտներ նրա միջոցով ավելի խոր կապեր ունենան և՛ համաշխարհային գիտության, և՛ տեխնոլոգիաների հետ»: Հանրապետության նախագահի խոսքով՝ ATOM-ը պետք է լինի և՛ հարթակ, և՛ գիտական կենտրոն, և՛ ապագայի փոքրիկ քաղաք, և՛, միաժամանակ, մշակույթ ձևավորող ինստիտուտ:


Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ արտասահմանյան 16 խոշոր ընկերություններ արդեն իսկ հետաքրքրված են այս նախաձեռնությամբ, մի մասի հետ արդեն իսկ ստորագրվել են համագործակցության մասին հուշագրեր, որոշների հետ կան նախնական պայմանավորվածություններ: Դրանք բոլորը ընկերություններ են, որոնք աշխարհի տեխնոլոգիական հսկաների թվում են՝ IBM-ը, Siemens -ը, Thales-ը, Dassault-ը, Safran-ը, Լեոնարդոն, համալսարաններ ու գիտական կենտրոններ տարբեր երկրներից և այլն:


Նշվել է նաև, որ ATOM-ը սերտորեն համագործակցելու է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), «Սիլիկոնյան լեռներ» նախաձեռնության և, ընդհանրապես, բոլոր՝ նույն նպատակը հետապնդող խմբերի, կազմակերպությունների, կառույցների ու նաև համաժողովների հետ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70999

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online