Օգոստոսի 8-ին Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկեց Լիբանան:
Առաջին հատուկ չվերթը Բեյրութ տեղափոխեց 12 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ: Բացի այս, Հայաստանը Լիբանան կուղարկի նաև սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավեի վաղ հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ երկու հատուկ չվերթ ևս կկայանա դեպի Բեյրութ: Առաջիկա չվերթը՝ օգոստոսի 11-ին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70933