«Զվարթնոց» օդանավակայանի ուղևորաշրջանառությունը կրճատվել է 98%-ով

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասում է իր ուղևորներին և տեղեկացնում, որ օդանավակայանում պահպանվում են սահմանված հակահամաճարակային անվտագության կանոնները։


«Կորոնավիրուսն աշխարհում անասելի մեծ վնասներ հասցրեց միլիոնավոր մարդկանց, հազարավոր կազմակերպությունների և ընկերությունների:


Համաճարակն իր ազդեցությունը թողել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործունեության վրա՝ տարեկան 3 մլն ուղևորաշրջանառությունը կրճատվել է 98 տոկոսով։  


Մենք պատրաստ ենք դիմակայել համաճարակի բոլոր դժվարություններին և վստահ ենք, որ այն կհաղթենք միասնական ուժերով: Մեր և ձեր ճամփորդությունները դեռ նոր են սկսվում, լավագույն պահերն առջևում են»,-ասված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70867