Տնտեսական աճի բացակայության պայմաններում պաշտոնյաները չպետք է ստանան պարգևավճար. ԼՀԿ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում կրկնում  է իր նախկինում հնչեցրած պահանջը՝ Տնտեսական աճի բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնատար անձիք չպետք է ստանան պարգևավճար։

««Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից մարտի 31-ին դիմել էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով քաղաքական, վարչական, հայեցողական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների (այսպես կոչված «30%-ների») ֆոնդի միջոցներն ուղղել կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին, քանի որ համաճարակի տարածման հետևանքով ինչպես համաշխարհային, այնպես էլ ներպետական տնտեսական ցուցանիշները շարունակում են սրընթաց անկում ապրել և, ըստ մասնագետների կանխատեսումների, դեռ ավելի են ընկնելու, միաժամանակ հայտնի չէ, թե հատկապես ընթացիկ տարում որքան կկազմի պետական բյուջեի պակասուրդը։


Դրանից հետո՝ այսօր համավարակի հայտարարումից հետո առաջին անգամ պատգամավորներին կրկին փոխանցվել է 30% պարգևավճար։


Քանի որ փոխանցումն արդեն ստացվել է, տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց ստացած պարգևավճարները փոխանցելու են Տավուշի մարզում հուլիսյան դեպքերի ընթացքում կրած վնասներից վերականգմանն ուղղված ծրագրերին։


Եթե հաջորդող ամիսներին ևս լինի պարգևատրում, ապա մենք կրկին այն կուղղենք բարեգործական նպատակների իրականացմանը։


«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել, որ տնտեսական աճի բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնատար անձիք՝ այդ թվում պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, մարզպետները, փոխմարզպետները, քաղաքապետերը և այլոք, չպետք է ստանան պարգևավճար։ Մենք գտնում ենք, որ նրանց բոլորի պարգևավճար ստանալը պետք է պայմանավորված լինի տնտեսական աճով և այլ էական սոցիալ-տնտեսական ցուցանիշներով»,- ասված է  պատգամավորի հայտարարության մեջ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70856

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online