ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 777-ի. մեկ օրում 5 մահ է գրանցվել

Հայաստանում օգոստոսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 5 նոր դեպք: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:


«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 46 (կին), 58 (տղամարդ), 78 (կին), 73 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», - ասված է հաղորդագրության մեջ։


Օգոստոսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39985 դեպք, որոնցից 32008-ն` առողջացած, 777-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6972 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 172994 թեստավորում:


«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 166 նոր դեպք և 452 առողջացած», - ասված է հաղորդագրության մեջ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70850